Ոստիկանության գործողությունները պետք է միտված լինեն հասարակական կարգի ապահովմանը եւ լինեն համաչափ: Սակայն, այսօր Կառավարության շենքի առջև տեղի ունեցածը մի քանի դրվագով խնդրահարույց ու անպարզ է մնում ինձ համար։ Իմ ունեցած տեղեկություններով՝ բերման է ենթարկվել մեկ տասնյակից ավելի քաղաքացի՝ բողոքի ակցիայի մասնակից։ Ցավոք, բերման ենթարկվածների մեջ եղել են նաև պատահական այնտեղ հայտնված մարդիկ, ինչպես նաև իրավապաշտպաններ, որոնք տեղում էին ակցիայի մասնակիցների շահերի պաշտպանության համար։ Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը հուսամ լույս կսփռի ու եղելությունը կհասկանանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել