Բա ուրիշ ո՞նց եք, վարչապետնե՛ր‼️

«Դու՛ք եք այսուհետ այս երկրի տերերը», - ասած նիկոլն ու ներշնչեց ժողովորդին, որ իրենք բոլորը վարչապետներ են: Էս ժողովուրդն էլ լուրջ ընդունեց, ու որոշեց պահանջներ ներկայացնել այս կամ այն հարցի շուրջ: Բայց էս հարիֆ վարչապետներին ծեծում ու բերման են ենթարկում, ոստիկանության զորք են հանում իրենց դեմ: Պատկերացնու՞մ եք: Նրանք վարչապետներ են, իսկ իրենց ծեծում են: Ինչ որ մի բան այն չէ՞, թե՞ ուղղակի մակարոններն ականջներից ցած ընկան:
Էն որ 2018-ին հրապարակում թղթեր էր ստորագրում էս նիկոլը, հիշու՞մ եք: Միթոմ ժողովրդի աչքի առաջ... Ինչքա՞ն տևեց այդ ներկայացումը, մի ժա՞մ:

Ժողովու՛րդ, բավական է ինքնախաբեությամբ զբաղվել, ինչ ա հանկարծ մենք և դուք չմիանանք:
Ձեզ խաբել են, հասկացե՛ք վերջապես: Մենք էլ` ձեզ թշնամի չե՛նք: Ինչ անում և ասում ենք, թե ձեզ համար ենք անում, թե` մեզ:

Մի՛ պահանջեք ազատել աշխատանքից գարդասիլ թորոսյանին. ինքը` նիկոլի դրածոն է:

Մի՛ պահանջեք դդումի հրաժարականը. ինքը` նիկոլի դրածոն է:

Մի՛ պահանջեք Ամուլսարը հանք չդարձնել. դա` նիկոլի որոշումն է, այն էլ էէէէն գլխից, երբ դուք դմբ դմբ հու էիք անում:

Մի՛ պահանջեք Երևանի քաղաքապետի աթոռը միամիտ զավթած մարդուց, որ ձեր շենքի լիֆտերը վերանորոգի ու Մաշտոցի պուրակի հետ կապված հարցը հանգիստ թողնի. ինքը` նիկոլի դրածոն է:

Մի՛ կախվեք կորոնավիրուսից և մի՛ մտածեք, որ հենց կորոնան է ձեր դատարկ սառնարանի պատճառը. նիկո՛լն է այդպես արել` կեղտոտ ձեռքերն երկրի բյուջեի մեջ մտցնելով:
Անճարությունից մի՛ հանեք ձեզ մեղավոր, մեղավորը` նիկոլն ա, ով լոպազ-լոպազ հարցնում էր, թե կոռոնան ում շունն ա:

Երբ նախկինների ժամանակ ինչ որ խնդիրներ էր առաջանում ոստիկանների հետ` դուք Սարգսյանին էիք մեղադրում: Իսկ հիմա, երբ ձեզ ջարդում են` ոստիկանապետի վրա եք շան լափը թափում: Ինչու՞: Դե նիկոլին մեղադրեք, հիմա ուժայիններն իր ձեռքերում չե՞ն:

Դուք ունեք պահանջելու և ունեք մեղադրելու միայն մեկ մարդուն` նիկոլ փաշինյանին, որի համար դուք ո՛չ վարչապետներ եք, ո՛չ էլ «սիրելի ժողովուրդ»: Անկեղծ ասե՞մ` ով եք դուք իր համար. ՄԱՍՈՎԿԱ, սովորական մասովկա, որն ապահովում է ծափերով իր ելույթներն ու կեղտոտ գործերը:

Պահանջեք միմիայն նիկոլի՛ հրաժարականը և վերոհիշյալ բոլոր խնդիրներից կազատվեք, իսկ դդումախառը գարդասիլներից, ալեններից ու մնացած գիտությանն անհայտ կենդանիների մասին նիկոլին ռադ անելուց հետո` մի վարկյանում հավերժ կմոռանաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել