Հասկանու՞մ եք՝ սրանք ով են: Մաշտոցի պուրակի ծառերի համար «պայքարելով» եկան իշխանության ու բետոնը քաշեցին ծառերի վրա: Օտարալեզու դպրոցների դեմ «պայքարելով» եկան իշխանության ու թուրքի նման դպրոցական ծրագրերում հայ գրականություն ու հայոց պատմություն են պղծում: Ամուլսարի շահագործման դեմ «պայքարելով» եկան իշխանության և ուժային մեթոդներով գաղտագողի հանքը բացում են: Կոռուպցիայի դեմ «պայքարելով» եկան իշխանության և պետական բյուջեն են լափում ու Վորոնեժի ծխախոտային մաքսանենգությունը սարքել են ջրի ճամփա: Արագաչափերի դեմ «պայքարելով» եկան իշխանության ու ավելացրին արագաչափերի քանակը: Մարդկանց տուգանելու դեմ «պայքարելով» եկան իշխանության ու մարդկանց, բառիս բուն իմաստով, տուգանքի մատերիալ դարձրին: Հայաստանի Հանրապետությունն ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմն անհամատեղելի են: Կա՛մ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կա՛մ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել