Նոր կորոնավիրուսը չի բազմանում խմելու և աղի ջրի մեջ, ինչպես նաև դիմացկուն չէ ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ: Այս հայտարարությունն արել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան Ռուսաստանում սանիտարահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Այսօր մենք տեսնում ենք, որ վիրուսը չի բազմանում ո՛չ ծովի ջրերում, ո՛չ էլ խմելու ջրի մեջ, բայց միևնույն ժամանակ այն կարող է պահպանվել, չնայած մեր խիտ մոնիտորինգը՝ մոտ 800 հետազոտություն, ցույց է տալիս, որ նման ռիսկեր դեռ չկան»,- ասել է նա, փոխանցում է ՌԲԿ-ն։

Մասնագետը նաև նշել է, որ եռացումը կործանարար է նոր կորոնավիրուսի համար:

«Վիրուսը դիմացկուն չէ ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ, այսինքն՝ եռացումն այն անմիջապես սպանում է, ինչպես և՝ շատ այլ վիրուսներ»,- ասել է Պոպովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել