Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:

Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:

Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ ծրագիրը դադարեցնելու համար:

Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը, վստահ եմ, հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել