Կենդանական ճարպերը բուսականից ավելի արդյունավետորեն են նպաստում ծերանալուն զուգահեռ կմախքային մկանների պահպանմանը: Ուստի չարժե, որ տարեցները հրաժարվեն կենդանական սպիտակուցից, հայտնում են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները:

Ծերանալուն զուգահեռ մկանային զանգվածը, ինչպես հայտնի է, սկսում է կրճատվել, հայտնում է The Hindustan Times-ը: Ամինաթթուները, որոնք մկանների համար շինարարական բլոկներ են, օրգանիզմ են մատակարարվում հիմնականում սնունդով: Սակայն մկանային զանգվածի մեծացման արտահայտիչ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ուտել զգալիորեն ավելի շատ բուսական սպիտակուցներ, քան կենդանական: Գիտնականները այսպիսի եզրակացություն են կատարել՝ վերլուծելով մկանային հյուսվածքի վրա սոյայի և ցորենի սպիտակուցի ազդեցությունը:

Մասնագետները զգուշացնում են, որ կենդանական ճարպերից բուսականին սովորական անցումը՝ առանց ճշտելու սպիտակուցի ընդհանուր պահանջը, ավելի շուտ կործանարար է անդրադառնում ծերանալիս մկանների առողջության վրա: Ավելի լավ է գործածել ավելի հավասարակշռված և պակաս էքստրեմալ մոտեցում՝ գործածելով թե՛ կենդանական, թե՛ բուսական սպիտակուցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել