Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, չնայած բարձր ջերությանը ու կոկորդի ուժեղ ցավին, մասնակցել է Վալերի Մելաձեի՝ Լոս Անջելեսում կայացած համերգին։ Երգչուհին Ինստագրամի իր էջում կիսվել է համերգից կադրերով և բողոքել իր առողջական վիճակից։

«Ուղղակի չեք կարող պատկերացնել կոկորդիս ցավի աստիճանը»,– գրել է երգչուհին։

Անդրադառնալով Մելաձեի համերգին՝ նա նշել է․ «Ե՛վ ուրախ էր, և տխուր։ Իր երգերի ներքո ենք մեծացել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել