Օգտատեր Hayk Bianjyanը տպավորիչ լուսանկար ա հրապարակել իմ հայրենի Դդմաշեն գյուղից։

Լուսանկարը բազմաթիվ մարդիկ տարածել են, ինչը նշանակում ա, որ կադրն ու էքշընը ոգևորիչ են։

Տարածել ա նաև ԿԳՍՄ նախարարը։ Ու ակցիայից բացի՝ նկատել ա դիմակների բացակայություն՝ եզրակացնելով, որ պետք ա այցելել։

Անձամբ ես կառավարության անդամի արարքում երկու մեծ խնդիր եմ տեսնում.

1. Արայիկ Հարությունյանի ղեկավարած ոլորտն այնպիսին է, որ դիմակների բացակայության դեմ պետք ա պայքարի ոչ թե վարչական գործիքներով, այլ կրթության, մշակույթի և սպորտի։ Այսինքն, եթե նա այցելելու «սպառնալիքի» փոխարեն հոգ տանի, որ գյուղի դպրոցում, մշակույթի տանն ու սպորտդպրոցում (եթե հոգա դրանց առկայությունն, իհարկե) անհրաժեշտ կրթության ու պրակտիկաների միջոցով երեխաների մեջ սերմանվի հիգիենայի, կենցաղավարության, առողջ ապրելակերպի ցանկալի վարքագիծ, գյուղ այցելելու կարիք չի լինի։ Այ սա կլիներ երեխաների առողջության մասին հոգատարություն։

2. Կառավարության անդամը հավանաբար չի հիշում, որ Պարետի թեթև ձեռամբ Դդմաշենը համատարած վարակված ու սահմանափակումների ենթարկված առաջին բնակավայրն է, ու ճիշտ կլինի, եթե դիմակ պարտադրելուց առաջ ուսումնասիրվի, թե գյուղի բնակչության քանի տոկոսն է արդեն վարակվել, քանիսի մոտ կա հակամարմին, և ինչքանով է վարակի տարածման ռիսկը բարձր կամ ցածր։

Նշվածները չեն արվում, ուստի դդմաշենցիներին հորդորում եմ առայժմ դիմակ կրել։ Դա նախ՝ կլուծի առողջության խնդիրը (որքանով հնարավոր է), երկրորդն էլ էս նեղ մաջալ տուգանվելու ու գյուղում անկոչ հյուրերի առիթ չի դառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել