Ծնկային հոդի արթրիտի զարգացման ռիսկը մեծացնում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքը, այլև՝ շատ այլ գործոններ: Օրինակ, արթրիտը բավականին տարածված է տնային տնտեսուհիների եի սպասարկող աշխատակազմի շրջանում: Արթրիտի առաջացման ռիսկի գործոնների վերաբերյալ մինչ օրս անցկացված ամենամեծ հետազոտության հեղինակները փորձել են պարզել, թե աշխատանքի որ տեսակներն են՝ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի, նպաստում այս հիվանդության զարգացմանը:

Ուսումնասիրությունը հրապարակվել է Arthritis Care and Research-ում:

Մետաանալիզի մեջ հեղինակները 71 հետազոտություն են ներառել, որոնք ավելի քան 1 միլիոն մարդ են ընդգրկել։ Մետաանալիզը ցույց է տվել, որ արթրիտի առաջացման բարձր ռիսկին բախվում են գյուղատնտեսության աշխատողները, շինարարները, հանքագործները, սպասարկող աշխատակազմը (այդ թվում՝ տնային տնտեսուհիները) և հավաքարարները։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝

․Որմնադիրների և ատաղագործների մոտ ծնկային հոդի արթրիտի ռիսկը 2․5 անգամ ավելի բարձր է, քան՝ նստակյաց աշխատանք կատարող մարդկանց,

․Գյուղատնտեսական ոլորտի աշխատողների համար ռիսկը 64 տոկոսով ավելի բարձր է, շինարարների համար՝ 63 տոկոսով,

․Մարդիկ, ովքեր հիմնականում կատարում են չվճարվող տնային աշխատանք են կատարում 93 տոկոսով ավելի հաճախ են արթրիտ ունենում,

Արթրիտի առաջացման բարձր ռիսկ չի գրանցվել սանտեխնիկների, ձկնորսների, առևտրի ոլորտի աշխատողների, անտառապահների, տեխնիկների և փոստատարների մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել