Հուլիսի 3-ին Թուրքիայի հյուսի-արևմտյան Սաքարյա նահանգի Հենեդեկ շրջանում տեղակայաված, ըստ պաշտոնական հաղորդագրության, հրավառության նյութերի արտարդության գործարանի, սակայն ըստ իմ ունեցած հավաստի տեղեկությունների ռազմամթերքի արտարդության գործարանի պայթունից վիրավորվել են 114 մարդ, զոհվել 4-ը, իսկ մինչև հիմա անհայտ կորած են համարվում 3-ը։
Գործարանն ուներ 186 աշխատող, չեն տուժել միայն այն աշխատողները, ովքեր պայթունի պահին չեն եղել աշխատավայրում։
Ըստ իմ ունեցած տեղեկությունների, ռազմական գործարանը պայթեցվել է քրդական խմբավորումների կողմից, սակայն թուրքական կողմւ ոչ միայն չի հերքում դա, այլ գործը տանում է բոլորովին այլ ուղղությամբ։ Սաքարյաի դատախազությունը մեղադրանք է առաջադրել գործարանի տնօրինությանը անվտանգության կանոնները չպահպանելու համար։
Ասեմ նաև, որ այս գործարանում երեք անգամ պայթուն է որոտացել 2009թ․ , 2011թ․, 2014թ․-ին և այդ երեք անգամն էլ պատասխանատվությունը ստանձնել են քրդական խմբավորումները։
Այս անգամը պայթունը կործանարար էր գործարանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել