Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր պատասխանել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նամակին։ Պատասխանել է կարճ և շատ հստակ։

Այսօր ամբողջ օրը սպասում էի, թե իշխանական ծանր հրետանին այս կարճ նամակն ինչպես է հարմարեցնելու «շեֆի ճաշակին» և հայտարարի, որ Վենետիկի հանձնաժողովը հաստատել է, որ պաշտպանում է Հայաստանի իշխանությունների հակասահմանադրական ակտը։

Սպասում էի, որ ինչպես է իշխանամերձ մամուլը փորձելու գովք տեսնել այստեղ։

Բայց, ավաղ, նրանք լռում են, քանի որ նամակում հստակ նշված է, որ այս ամենը, մեղմ ասած, ապօրինի է։

Նամակի թարգմանությունը՝ ստորև․

«Հարգելի նախագահ,

Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։

Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հարգանքներով՝

Ջիանի Բուքիքիո»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել