1989 թ. ԱՄՆ-ում հրատարակվող «Քաջ Նազար» երգիծական ամսագրի խմբագիր Հովհաննես Բալայանի հրավերով, Արամայիս Սահակյանի հետ միասին մեկ ամսով եղանք ԱՄՆ-ում: Մեր շրջագայության մասին մանրամասն գրել եմ իմ գրքում: 24 տարի անց ես որոշեցի մի հատված զետեղել իմ բլոգում` նկատի ունենալով, որ այդ տարիներին շատ բան է փոխվել, մանավանդ մեր ավանդական կուսակցություններին պատկանող մարդկանց հայացքներում:
   Ահա այդ հատվածը.
ԱՄՆ մեկնելիս մենք չէինք պատկերացնում, որ կարժանանաք այդպիսի համընդհանուր ուշադրության` մեր հայրենակիցների կողմից, և այդքան շատ հանդիպումներ կունենանք: Մեկ ամսվա  լարված շրջագայության ընթացքում հանդիպեցինք և զրույցներ ունեցանք հարյուրավոր հայերի հետ, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում էր իր սեփական մտքերով ու հայացքներով, իր վերաբերմունքով ու բնավորությամբ: Տեղին է հիշել Ֆ. Դոստոևսկու հրաշալի բնորոշումը, որ ամեն մարդ մի աշխարհ է, միայն թե նրա մեջ հիմնական մղումը ազնիվ լինի: Նրանցից ամեն մեկը, հիրավի, աղնիվ մղում ուներ և ամեն մեկից լսում էինք մի նոր միտք, նոր դատողություն կամ հետաքրքիր առաջարկություն` Հայրենիքի և Սփյուռքի իրադարձությունների, նրանց փոխհարաբերությունների վերաբերյալ, որոնք կարող էին հավանության կամ առարկության արժանանալ, լինել  ընդունելի կամ մերժելի: Սակայն դրանք մշտապես մտորումների տեղիք էին տալիս: Հետաքրքիրն այն էր, որ մեր հանրապետությունում այդ տարիներին ծավալված իրադարձությունները և նրանց հնարավոր հետևանքները, ամերիկահայերից շատերը ավելի խոհեմաբար ու իրատեսորեն էին գնահատում, քան մեր որոշ ծայրահեղ ուլտրա հայրենասերներ: Նրանք խիստ քննադատում էին մեր որոշ քաղաքական գործիչների ծայրահեղական հայտարարությունները:
   Այդ կարճ ժամանակահատվածում, մեկ-երկու, կամ նույնիսկ մի քանի զրուցների ընթացքում, իհարկե, հնարավոր չէր լիովին հասկանալ ամերիկահայ համայնքում տեղի ունեցող խորքային բարդ պրոցեսները և ամբողջական պատկերացում կազմել մարդկանց մասին: Որովհետև, ինչպես պատկերավոր կերպավ գրել է Մարկ Տվենը, յուրաքանչյուր մարդ, լուսինի նման ունի իր չլուսավորված կողմերը, որոնք նա ոչ ոքի ցույց չի տալիս: Այստեղ պատկերվող մարդկանց մասին իմ դատողություններն ու գնահատականները հիմնված են միայն նրանց լուսավոր կողմերի վրա, անտեսելով նրանց չերևացող, ստվերոտ կողմերը:

   Բոլոր զրույցների ժամանակ ցավալիորեն զգացվում էր մի ընդհանուր բան: Դա այն տարաձայնություններն ու հակադրություններն էին, որոնք կային հայ համայնքի տարբեր կուսակցությունների ու հոսանքների միջև և խանգարում էին նրանց միասնությանը: Ըստ որում, հաճախ  դրանք կրում էին ավելի շատ ամբիցիոզ, պատվամոլական, քան ազգային շահերից բխող, սկզբունքային բնույթ: Էլիհայկական տարբերակ՚: Սակայն էականն ու կարևորն այն էր, որ նրանք բոլորը հոգով սրտով իսկական հայեր էին, անկախ իրենց ծննդավայրից ու ապրելատեղից, ինչպես մի առիթով ասել էր Ավետիս Ահարոնյանը …ոչ ռուսահայ, ոչ թուրքահայ, ոչ պարսկահայ, …պարզապես հայ էին:
     Թեև բոլոր կուսակցություններն էլ մտահոգված էին ազգային հոգսերով, ազգային շահերի պաշտպանությամբ, հայկական հարցի արդարացի լուծումով, բայց ամեն մեկը յուրովի` ճիշտ, թե սխսլ: Միասնական գործողությունների ուղեգիծ չկար: Երբեմն էլ առաջին պլան էին մղում իրենց կուսակցական հավակնությունները` ավելի դժվարացնելով փոխըմբռնումը և խորացնելով խզումը: Ինչպես նշում էին հնչակյաններն ու ռամկավարները, հատկապես դաշնակցությունն էր այդ քայլին դիմում ու իրեն հեռու պահում մյուս ազգային կուսակցություններից:
  Հայտնի է, որ խորհրդային ժամանակ, գաղափարական նկատառումներով, դաշնակցության նկատմամբ մենք միակողմանի, սխալ վերաբերմունք ենք ունեցել: Վերջին տարիներին հասկանալով, որ պատմության բոլոր հատվածները` ցանկալի, թե անցանկալի, ազգային բոլոր կուսակցությունները և շարժումները, ժողովրդի կենսագրության բաղկացուցիչներն են, նրա պատմության անբաժանելի մասը և անքակտելի սեփականությունը,  հրաժարվեցինք այդ սխալից և վերականգնեցինք պատմական ճշմարտությունը: Սակայն  սկսեցինք անցնել մյուս ծայրահեղությանը, ինչը բնորոշ է մեր ազգային մտածելակերպին: Հիմա էլ, ըստ արժանվույն գնահատելով դաշնակցության գործունեությունը, անգամ անտեսելով տարբեր ժամանակներում նրա թույլտված սխալները, մոռացության ենք մատնում կամ թերագնահատում այն կուսկցությունների /հնչակյանների, ռամկավարների, կոմունիստների/ դերը, որոնք մշտապես  կանգնած են եղել հայրենիքի կողքին, պաշտպանել նրա հեղինակությունը` Խորհրդային Հայաստանը համարելով ամբողջ հայության միակ հայրենիքը, որը մոխիրներից ու ավերակներից բարձրացավ, զարգացավ ու դարձավ ծաղկում հանրապետություն` իր հզոր արդյունաբերությամբ, գիտությամբ և կուլտուրայով:
   Այդպիսի դյուրափոփոխ մոտեցման դրսևորումներից մեկն էլ այն էր, որ 80-ական թվականների վերջերին և 90-91 թթ. մեր որոշ մտավորականներ և քաղաքական գործիչներ, հաճախակի լինելով ԱՄՆ-ում, փոխանակ սկզբունքային, հստակ դիրքորոշում ունենալու յուրաքանչյուր կուսակցության պատմական դերը ճիշտ և օբյեկտիվորեն գնահատելու հարցում, ցանկանալով հաճոյանալ դաշնակցությանը և այն խմբերին, որոնք երկար ժամանակ Խորհրդային Հայաստանի, իմա Հայրենիքի, նկատմամբ բացասական վերաբերմունք են ունեցել, սիրախաղ էին անում նրանց հետ և լրացնում Հայրենիքը վարկաբեկելու նրանց ջանքերը: Լրջախոհ ու կշռադատված երկխոսության փոխարեն, թեթևաբարո ռեվերանսներ անելով` ցանկանում էին էժան ծափահարություններ կորզել ևհամարձակայլախոհի անուն վաստակել: Իսկ դա չէր կարող չնկատվել սփյուռքահայության ողջամիտ զանգվածների ու մտավորականության կողմից և չարժանանար հետագայում նրանց կոշտ քննադատությանը:
  Որպեսզի իմ օբյեկտիվ վերաբերմունքը դաշնակցության նկատմամբ սխալ չընկալվի` որպես նախկին պաշտոնական գաղափարախոսության ռեցիդիվ, ավելորդ չի լինի նշել, որ ես եղել եմ այն մարդկանցից մեկը, որոնք ժամանակին, հնարավորին չափ, փորձել են ընդվզել պատմական փաստերը խեղաթյուրելու դեմ: Լինելով հանրապետության մամուլի ակտիվ գործիչներից և գրահրատարակչական ոլորտի ղեկավարներից մեկը, մասնավորապես «Լույս՚« հրատարակչության դիրեկտոր, ես մշտապես փորձել եմ թույլ չտալ միակողմանի վերաբերմունք դաշնակցության և նրա նշանավոր գործիչների նկատմամբ: Ձգտել եմ հատկապես  մեր կողմից հրատարկվող գրքերում  և հայ ժողովրդի պատմության դասագրքերում հարազատ մնալ պատմական ճշմարտություններին (վկա են իմ մի քանի ծավալուն հոդվածները, որոնք լույս են տեսել 1984-1992 թթ.): Ես պարզապես դեմ եմ, մի ծայրահեղությունից մյուսին թռչելուն, ինչպես նաև ամեն ինչ համահարթեցնելուն, բոլորի միջև հավասարության նշան դնելուն:
   Դերենիկ Դեմիրճյանը անհիմն չի գրել` «Արդյոք մի բան հասկանում եք հայից… Որքան տարօրինակ, հանելուկային արարած՚,…իբրևականծայրահեղական է«: Եվ այդ ծայրահեղությունը հաճախ է իրեն զգացնել տալիս: Մի ժամանակ սփյուռքահայերը դժգոհում էին, որ հայրենիքից քիչ մտավորականներ են այցելում: Հետո, երբ վերջին տարիներին, համեմատաբար բացվեցին երկրի սահմանները և Հայաստանի մտավորականներն սկսեցին իրար հետևից այցելել հատկապես ԱՄՆ, այս անգամ դժգոհությունը շրջվեց հակառակ ուղղությամբ: Սկզբնական շրջանում, ԱՄՆ այցելած մեր մտավորականների հասցեին, հայ համայնքի ներկայացուցիչներից ոմանք  հնչեցնում էին ներբողներ, երբեմն անտեղի ու անզուսպ գովերգում, շռայլորեն զանազան պատվանուններ կպցնում`«տաղանդավո«՚, «իմաստուն««հանճարեղ՚«և այլն: Երբեմն էլ քիչ թե շատ շնորհալիներին, և նույնիսկ միջակություններին, դնում էին նույն հարթության վրա Իսահակյանի, Ոաֆֆու, Պարոնյանի, Չարենցի, Սևակի, Շիրազի հետ հավասար: Որոշ ժամանակ անց, սփյուռքի այդ նույն ներկայացուցիչները (կամ նրանց հարևանները), անցան մյուս ծայրահեղությանը: Դժգոհելով մեր մտավորականների պարբերական այցելություններից և նրանց ելույթներիուսուցողական և մեծավարականոճից, սկսեցին հրապարակորեն, մամուլում հայրենիքից եկած նույն մտավորականներին վիրավորական պիտակներ կպցնել`«ՙզուռնաչինե«՚,«կեղծ առաքյալներ« և այլն, որոնքսփյուռքը համարելով խոպան, գալիս են դաս տալու, սովորեցնելու, մինչդեռ սփյուռքը խոպան չէ՚:  
      Չհամաձայնվելով նրանց անպատշաճ, ծայրահեղ քննադատությանը, անկեղծ պետք է խոստովանել նաև, որ մեր որոշ մտավորականներ, երևի, իսկապես, ձանձրացրել էին իրենց հաճախակի այցելություններով և վերամբարձ տոնով, մանավանդ, երբ դա կատարվում էր Հայրենիքի տասնամյակների նվաճումները վարկաբեկելու ֆոնի վրա: Ահա թե ինչ է գրելՆավասարդամսագիրը, 1989 թ. հունիսին «Հայաստանյան այցելուները՚« խմբագրականում.Կու գան քննադատելու Հայաստանի ղեկավարութիւնը, թէ Հայաստանի մէջ ազգային ծրագիր գոյութիւն չունի՚…Տեղացող ծափերէն ոգեւորուած, այցելուներէն ոմանք հերոսական շեշտով խօսեցան Հայաստանի մասին, քննադատութիւններ եւ դատապարտութիւններ կատարեցին ղեկավարութեան հասցէին: Եւ որքան ծափերը կսաստկանային, այնքան անոնց ոճը կը խստանար«՚:
    Ինձ համար չափազանց հաճելի անակնկալ էր, որ այդ նույն օրերին, «Նոր ՕՐ՚« թերթը մի հատուկ հոդված տպագրեց իմ մասին` դրվատանքի գնահատականներով: Ահա մի հատված այդ հոդվածից .«Սօս Մովսիսեանը տուրք չտուավ Լոս Անճելըսի մեջ իր փոխ-յարաբերութեանց կամ շփումներու ընթացքին` գաղութի ազգայիններուն, մտաւորականներուն, կազմակերպութեանց կամ մամուլի ներկայացուցիչներուն հետ: Խոհուն, շրջահայաց, զննող իր հայացքէն չվրիպեցան բազմաթիւ երևոյթներ… Սօս Մովսիսեանի մէջ մենք նկատեցինք հաղորդական այլ լրջախոհ մարդը, անկեղծ հայրենասէրը, իր ժողովուրդի հիմնական հարցերով մտահոգուող և անոր համազգային շահերը բարձր քաղաքական նկատում համարող մտավորականը«՚:
Անկեղծ խոստովանեմ, որ ինձ համար շոյիչ էր թերթի նրբանկատությունը: Այդ հոդվածի համար թերթին  հիմք է տվել այն, որ ես երբեք փորձ չէի անում այս կամ այն քաղաքական կուսակցությանը կամ խմբավորմանը դուր գալու համար այպանել Հայաստանի նվաճումները, վարկաբեկել  Խորհրդային կարգերը, հրաժարվել իմ գաղափարական համոզմունքներից, կայուն սկզբունքներից, որոնց երբեք չեմ դավաճանել ու չեմ դավաճանում:
                  
   Գլենդելը անդրօվկիանոսյան մեր փոքր Հայաստանը է` իր բազմաքիվ խմբավորումներով ու կուսակցություններով, հայկական` լավ և վատ սովորույթներով, շնորհալի և հասարակ մարդկանցով:
    Մի կողմ թողնենք կուսակցական պատկանելիությունը, գաղափարական համակրանքներն ու հակակրանքները, և անդրադառնանք մեր առանձին հանդիպումներին, հայ ժողովրդի ամերիկաբնակիչ, ինչպես նշանավոր, այնպես էլ շարքային, զավակների հետ:
Նախապես  զգուշացնեմ, որ ընդհանրապես այս հուշերում,  ես բերում եմ իմ զրուցակիցների ուղղակի խոսքերը` չերաշխավորելով դրանց ճշմարտությունը: Չգիտեմ, իրենց ասածների համար նրանք հավաստի հիմքեր ունեցել են, թե չէ: Կամ, գուցե դեր են խաղացել մեր ազգային երևակայությունը և իրականությունը` մեր ուզած ձևով տեսնելու ցանկությունները:
  Կարևորն այն է, որ բոլոր հանդիպումների ընթացքում զգացվում էր սփյուռքահայերի, հատկապես մտավորականության անհանգստությունը ազգապահպանության նկատմամբ: Եվ դա բնական էր, որովհետև   սփյուռքում, հայապահպանության շնորհակալ ու բարդ գործի հիմնական ծանրությունը ընկած է սփյուռքի մտավորականների վրա, որոնք դժվարին պայմաններում, լուրջ զոհաբերությունների գնով և տևական ջանքերով, աշխատում են առաջին հերթին պահպանել մեր լեզուն, մեր ինքնությունն ու ազգային լավագույն ավանդույթները, մեր պատմական արժեքները: Այդ ազգանվեր առաքելությունն իրագործելու ճանապարհին, նրանց պետք է վճռականորեն սատար կանգնի Հայրենիքը:

  Լևոն-Զավեն Սուրմելյան: Սփյուռքահայ ականավոր, անգլիալեզու, դասական գրողներից է: Հայաստանում հայերեն և ռուսերեն հրատարակվել էր նրա`Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններգիրքը: Առաջին անգամ մենք հանդիպեցինք նրան  հունիսի 2-ի երեկոյան` Հրանտ Սիմոնյանի հիանալի տանը, որտեղ հավաքվել էին 60-ից ավելի ամերիկահայ մտավորականներ: Ինչ-որ մեկի հետ այնտեղ էր եկել այդ օրերին ԱՄՆ-ում գտնվող, Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Ելույթներով հանդես եկանք Արամաիսը և ես: Ինչպես երևում էր հավաքվածները կարոտ էին հավաստի տեղեկատվության, այդ պատճառով էլ մեր ելույթները ջերմ էին ընդունում: Չնայած իր պատկառելի տարիքին (82 տարեկան) և որոշ տկարությանը, Սուրմելյանը աշխուժորեն զրուցում էր: Սակայն նա ցանկանում էր, որ մենք առանձին հանդիպում ունենանք և ավելի երկար զրուցենք: Մեր այդ հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 19-ին,  նրա տանը: Նա մեզ` Արամայիսին ու ինձ, դիմավորեց անսովոր մի խոստովանանքով. «Ես չեմ ուզենա իմանան, որ այսպիսի տուն ունիմ: Ես շատ կսիրեմ խրճիթը: Կինս ուրիշ ամուսին է ունեցել, սա նրա տունն է»: Զրույցի ընթացքում նա արտահայտում էր հետաքրքիր խորհրդածություններ գրականության վերաբերյալ, որոնց մի մասը տարակուսանք էր առաջացնում մեր մեջ: Օրինակ, նա ասում էր` «Մենք` հայերս, վեպի մեջ տկար ենք, լավ բանաստեղծներ ունենք, բայց հայ գրականությունը լավ վիպասան չունի: Դեմիրճյանի «Վարդանանքը» կարդացած չեմ, բայց ֆրանսիացի թարգմանիչը կըսե` լավը չէ: Ռաֆֆին ալ նույնն է»:
   Ի դեպ, սա առաջին դեպքը չէր, երբ ես լսում էի սփյուռքահայերից ոմանց զարմանալի թյուր կարծիքը մեր գրականության մեծերի մասին: Երբ Նավասարդամսագրի խմբագիր Արմեն Տոնոյանի հետ մտքերի փոխանակություն էինք անցկացնում հայ գրականության զարգացման, արգելված գրողներին հրատարակելու, մեր լեզվի երկու հատվածները մերձեցնելու վերաբերյալ, նա հանկարծ, ի զարմանս ինձ, ասաց.Գիտեք, որ Հ. Թումանյանին Արևմուտքը լավ չի ճանաչում և մեծություն չի համարում: Նա պարզապես գյուղի սահմաններից դուս չի գալիս, գյուղագիր է՚: Մի  երկու տարի առաջ, ես սփյուռքահայ թերթերից մեկում,  այդ մասին արդեն կարդացել էի մի անհեթեթ հոդված, որին ես պատասխանեցի սարկազմով: Չգիտեմ, դա համարել անտեղյակությա±ն, թե մեծ բանաստեղծին չհասկանալու, սխալ ընկալելու հետևանք: Մեր արձագանքը, բնականաբար, բուռն էր ու փաստարկված` Թումանյանի հանճարեղ ստեղծագործություններից առանձին հանճարեղ  հատվածների արտասանությամբ:
   Սուրմելյանը զարմանալիորեն անկեղծ էր` իր մասին խոսելիս:
  Իմ մասին կսեմ, որ ես մեծ գրող եմ: Իմ սիրտը գաղտնի սիրտ է: Մենք ամերիկացիներս 2 սիրտ ունենք: Ես Հայաստանը շատ կսիրեմ, բայց ես ամերիկացի եմ և նաև համաշխարհային քաղաքացի: Ես նոր վեպ եմ գրել, որ հենց այդպես էլ կոչվում է` «Գաղտնի սիրտ«՚: Սակայն չեմ կարող հրատարակել առանց գործակալի, իսկ գործակալը վեպը չի ընդունում, առանց դրամի: Վեպը գրված է քննադատական ռեալիզմի ոգով: Նրա հիմքում ընկած է հետևյալ սյուժեն: ԱՄՆ-ի գաղտնի գործակալությունը սպանում է մի հայտնի դերասանուհու, որը քննադատում է ամերիկյան կառավարությանը` Վյետնամի պատերազմի կապակցությամբ: Դերասանուհու ամուսինը հայ տղա է, որի անունն է Արման-Նավասարդ: Վեպը ներկայացրել եմ ամերիկյան մի մեծ հրատարակչության, որը մերժել է, որովհետև վեպի երկրորդ բաժինը Հայաստանի մասին է, թեև առաջին մասը հավանել էր: ԱՄՆ-ում  գրականությունն անցել է գործակալների ձեռքը, իսկ գործակալներն աստիճանաբար սպանում են ամերիկյան գրականությունը: Այստեղ շատ ցածր է հետաքրքրությունը բանաստեղծության նկատմամբ: Այս վիթխարի երկրում բանաստեղծությունները տպագրվում են ամենաշատը 500 օրինակ, այն էլ ծախսերը պետք է վճարի հեղինակն` ինքը: Ամերիկայում մեծ տարածում է գտել կոմերցիոն գրականությունը՚:
  -Ես շատ կսիրեմ ամերիկյան գրականությունը, -շարունակում էր Սուրմելյանը,-որի հետ շատ եմ կապված, լավ գրականություն է: Ամենալավ վեպերը գրվել են, հատկապես, երկու համաշխարհային  պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում: Ամերիկայում գրքեր շատ ավելի քիչ են կարդում, քան Հայաստանում: Միջին հաշվով ամերիկացին տարեկան կարդում է 4-5 գիրք, իսկ ձեզ մոտ 30-40 գիրք:
    Նրա բերած վերջին թվերը կասկածելի էին և մեզ հայտնի չէր, թե այս տվյալները, նա որտեղից էր վերցրել և ինչ հիմք ուներ:
    Նա պատմում էր, որ իր թարգմանությամբ 1964 թ., Լոնդոնում անգլերեն հրատարակվել է«Սասնա ծռերի« համահավաք տարբերակը, որը, ինչպես ինքն էր ասում,«Թարգմանված է այնպիսի անգլերենով, որ ոչ մի ամերիկացի կամ անգլիացի չէր կարող անել: Դրա համար էլ, ամերիկյան համալսարանների մասնագետները, շատ բարձր գնահատական են տվել»:
  Իսկ 1968 թ.Յունեսկոյիհովանավորությամբ անգլերեն հրատարակվել էՀայկական հեքիաթների ժողովածուն՚: ԼոնդոնիԹայմսթերթը գրել էր, որ Գրիմ եղբայրներից հետո սա հեքիաթների ամենալավ ժողովածուն Է: 1969 թ. հրատարակվել է նրա«ՙԳրելու արվեստի մասին« գիրքը, իսկ 1972 թ.Լույս զվարթբանաստեղծական քերթվածների ժողովածուն:Իմ քերթվածները շատ հավնիլ էր Թեքեյանը և կսեր, թե հանճարեղ գործեր են՚:
    Սուրմելյանը հետաքրքիր խորհրդածություններ էր արտահայտում սփյուռքի վերաբերյալ: «Ինձ թվում է,-ասում էր նա,- որ դուք ավելի բարձր կարծիքի եք ամերիկահայ գաղութի մասին, քան այն իրականում կա: Դուք հաճախ երազներ եք տածում այդ գաղութի նկատմամբ: Սակայն ուծացումը չի դադարում: Մեր միակ հույսը մայր Հայաստանն է, նա է, որ պետք է պահպանի հայ ոգին: Վերջին ներգաղթը Ամերիկա Լիբանանից, Պարսկաստանից, և դժբախտաբար Հայաստանից, մի քիչ պահում են մեր ոգին և լեզուն:
   Այդ առթիվ ես ակամայից հիշեցի ուծացման մասին Վիլյամ Սարոյանի խոսքերը` «Մենք սառույց ենք, մեկը մեծ կտոր, մեկը` փոքր, փոքրը շուտ է հալվում, մեծը` ուշ»: Ամերիկահայ գաղութը մեծ կտոր է», սակայն նա ևս աստիճանաբար հալվում է:
                 
        Հ.Գ. Եթե ես տեսնեմ, որ այս հուշագրությունը հետաքրքրում է իմ բարեկամ  ընթերցողներին, ապա կարող եմ ևս որոշ հետաքրքիր  հատվածներ զետեղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել