Կորոնավիրուսի երկարամյա հակամարմինները գործնականում բացակայում են Չինաստանի Ուհան քաղաքում հիվանդանոցային աշխատողների շրջանում: Այս մասին ասված է medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում հրապարակված ուսումնասիրության մեջ:

«Այդ պատճառով մենք հավատում ենք, որ SARS-CoV-2- ով վարակվելուց հետո մարդիկ, ամենայն հավանականությամբ, հակված չեն ունենալու երկարատև հակամարմիններ այս վիրուսի դեմ»,- ասվում է հրապարակման մեջ:

Հակամարմիններն արյան սպիտակուցներ են, դրանք չեզոքացնում են վիրուսներն ու այլ պաթոգենները, որոնք դրսից ընկնում են մարդու օրգանիզմի մեջ: Յուրաքանչյուր պաթոգենի համար օրգանիզմը ստեղծում է հատուկ հակամարմիններ, որոնք բուժումից հետո որոշ ժամանակ մնում են արյան մեջ: Դրանցից որոշները, մասնավորապես՝ իմունոգլոբուլիններ G-ն, ապրում են հատկապես երկար՝ մինչև 12 տարի:

Երկար կյանք ունեցող հակամարմինների բացակայությունը նշանակում է, որ նրանք, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, ավելի հավանական է, որ նորից վարակվեն, պնդում են ուսումնասիրության հեղինակները՝ Չինաստանի և ԱՄՆ-ի գիտնականները:

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 26 հազար մարդ, որոնցից 1,5 հազարը եղել են կորոնավիրուսային վարակով հիվանդներ, շուրջ 1.6 հազարը՝ սովորական հիվանդներ, իսկ մնացածը՝ բժիշկներ և այլ բուժաշխատողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել