Քունը որոշիչ դեր է խաղում մարդու կյանքում: Այն կարևոր է առողջության համար, նաև մեծ ազդեցություն ունի իմունային համակարգի վրա: Քնի ժամանակ օրգանիզմը արտադրում է հակամարմիններ, որոնք կարողանում են պայքարել մի շարք հիվանդությունների դեմ: Քունը բարելավում է սիրտ-անոթային համակարգը: 

Շատ հաճախ մարդկանց մոտ առաջանում է անքնություն:

Ահա մի քանի բան, որոնք քնից առաջ չպետք է անել․

Քնից առաջ մարզվել չի կարելի

Ֆիզիկական ծանրաբեռնվածության և քնի միջև ժամանակային տարբերություն պետք է լինի: Մարզվել պետք է օրվա ընթացքում, այլ ոչ թե քնից առաջ:

Քնից առաջ թույլատրվում է կեֆիր օգտագործել

Պետք է նշել, սակայն, որ կան այնպիսի մթերքներ, որոնք հակացուցված են քնից առաջ: Կծու ուտեստներից պետք է խուսափել: Վերջիններս խթանում են արյան շրջանառությունը և թույլ չեն տալիս քնել: 

Ալկոհոլ

Ամենատարածված երևույթներից մեկը ալկոհոլի չարաշահումն է քնից առաջ: Ալկոհոլը թույլ չի տալիս հանգիստ քնել: 

Հեռախոս, համակարգիչ, հեռուստացույց

21-րդ դարի ամենատարածված խնդիրներից մեկը ժամանակակակից տեխնոլոգիաներն են: Այս սարքերը օրգանիզմի մեջ նվազեցնում են քնի հորմոնը, մելատոնինը, այդ իսկ պատճառով էլ պետք է հրաժարվեք հեռուստացույցից քնից 2 ժամ առաջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել