Այ այսպես ես դու հիշվելու, Նիկոլ Փաշինյան, դեմքիդ ծուռ կապած անհեթեթ դնչկալով, որի թելերը խրվում են աչքերիդ տակ, վրադ փնթի նստած կոստյումով, գլխիկոր, բացակա հայացքով, անդեմք, տարօրինակ մի էակ` տհաճ ու անընդունելի, որը որևէ աղերս չունի երկրի ղեկավարի ու պետական գործչի, պարզապես մարդու, տղամարդու կերպարի հետ:

Ափսոս, Նիկոլ Փաշինյան, գիտե՞ս, իրոք ցավում եմ. դու ունեիր շատ մեծ աջակցություն, քեզ տրվել էր եզակի շանս, դու կարող էիր մեծ գործեր անել կամ գոնե որպես մարդ հիշվել:
Գոնե որպես մարդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել