Այ այսպես ես դու հիշվելու, Նիկոլ Փաշինյան, դեմքիդ ծուռ կապած դնչկալով, վրադ փնթի նստած կոստյումով, գլխիկոր, բացակա հայացքով


12:57 , 13 հունիս, 2020

Այ այսպես ես դու հիշվելու, Նիկոլ Փաշինյան, դեմքիդ ծուռ կապած անհեթեթ դնչկալով, որի թելերը խրվում են աչքերիդ տակ, վրադ փնթի նստած կոստյումով, գլխիկոր, բացակա հայացքով, անդեմք, տարօրինակ մի էակ` տհաճ ու անընդունելի, որը որևէ աղերս չունի երկրի ղեկավարի ու պետական գործչի, պարզապես մարդու, տղամարդու կերպարի հետ:

Ափսոս, Նիկոլ Փաշինյան, գիտե՞ս, իրոք ցավում եմ. դու ունեիր շատ մեծ աջակցություն, քեզ տրվել էր եզակի շանս, դու կարող էիր մեծ գործեր անել կամ գոնե որպես մարդ հիշվել:
Գոնե որպես մարդ...