«Մենք պատերազմի մեջ ենք» թեզը շրջանառող խմբերին և պրոպագանդիսներին պետք է ասել, որ անմեղսունակ դեմքի արտահայտությամբ «ներողություններ» խնդրելով կամ առավոտից երեկո քաղաքի տարբեր սրճարաններում նստած և լայն ժպիտով «պատերազմ» չեն հաղթում:

Նախ, Աստված չանի, դուք «պատերազմի» մեջ լինեք և երկրորդ՝ ինչ «ներողություն» բառը կա, ոմանց թվում է՝ կյանքը դրանով շատ հեշտացել է: Կարելի է խնդրել և անցնել առաջ: Քաղաքականությունը ոչ թե ներողություններ է ընդունում, այլ պատասխանատվության է ենթարկում, այն էլ՝ դաժան: «Պատերազմի» մեջ մեր բժիշկներն ու պացիենտներն են: Դուք քաղաքական շահարկման մեջ եք, որ խուսափեք ապիկար կառավարման պատասխանատվությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել