Երբ ԱԱԾ պետ է նշանակվում անփորձ, անատամ մեկը, դա նշանակում է, որ պետության համար ամենավտանգավոր գործոններից մեկը հենց այդ պաշտոնն է։ Նշանակում է՝ ԱԱԾ պետի ինստիտուտը թիվ 1 գոծակալի ինստիտուտն է, որը սպասարկելու է ոչ թե պետության, այլ դրսի ուժերի շահերը։

Ասում են, երբ հեղափոխությունը նոր էր եղել, և իշխանության հանձնում-ընդունում էր տեղի ունենում, մի քննարկման մեջ հայտնվում են Նիկոլն ու Կուտոյանը, որտեղ Նիկոլը Կուտոյանի ներկայությունն առանձնակի չի կարևորում։

Երբ Կուտոյանն իր մասնագիտական ունակությունները շեշտադրելու համար ասում է.
- Ես պրոֆեսիոնալ եմ, ես կադրային սպա եմ։

Նիկոլը պատասխանում է.

-Բա որ դու պրոֆեսիոնալ ես, ես հիմա պետության լիդերի պաշտոնում ի՞նչ գործ ունեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել