Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին ասել է, որ այն մարդիկ, ովքեր կորոնավիրուսային վարակ են ունեցել և հիվանդությունից ապաքինվել են, համաճարակաբանական ծանր իրավիճակում պետք է շարունակեն հետևել բոլոր նախազգուշական միջոցներին: Այս մասին Կոմարովսկին գրել է Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում:

Բժիշկն ընդգծել է, որ նույնիսկ այն անձը, ով ապաքինվել է COVID-19-ից, կարող է վիրուսը կրել, եթե անտեսում է սանիտարական պահանջները:

«Նույնիսկ եթե դուք արդեն ունեցել եք կորոնավիրուս, միևնույն է, կարող եք դիպչել դռան բռնակին, ձեռքով «ստանալ» վարակը, բարևել ինչ-որ մեկին ձեռքով և վարակել այլ մարդու: Այսինքն՝ նույնիսկ եթե բուժվել եք, սա ձեզ թույլ չի տալիս քայլել ամենուր, բռնել ամեն ինչ և ռիսկի ենթարկել ուրիշների կյանքն ու առողջությունը: Խնդրում եմ զգույշ լինել. պահպանեք սոցիալական հեռավորությունը և լվացեք ձեր ձեռքերը»,- խորհուրդ է տվել Կոմարովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել