Չգիտեմ, ով ա դավաճանը։ Ես, որ մարտի սկզբից ասում եմ սահման փակեք, էկողներին կարանտին տարեք, կոշտ կարանտինը ապահովեք, հանրաքվեի քարոզարշավ չեղարկեք։ Թե դավաճան են նրանք, ով ծաղրում, հեգնում ու անտեսում էր էդ կոչերը, հետո ուշացումով անտաղանդ փորձում դա անել՞:
Ես եմ դավաճան, որ կարանտինը պահում եմ, չնայած բոլոր բարդությունների առանց բողոքելու, թե նրանք, ով ԱԴ օգտագործում ա մաքսանենգ սիգարետ ծախելու ու ԱԺ-ում ծածուկ իմ վզին նոր հարկեր փաթաթող ու այլ հակասական օրենքներ ընդունելու հանար՞:
Ես, որ իմ հասանելիք չնչին օգնությունը պետությունից չեմ վերցնում, որ ավելի կարիքավորին հասնի, թե նրանք, ով էս նեղ մաջալին պարգևավճարների ու պաշտոնյաների բարձր աշխատավարձի համար էլի ոտի տեղ ա բացում՞
Եթե ես եմ դավաճանը, բա դուք ինչ եք այ փթիրներ՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել