Անպատասխանատու, հակասոցիալական կառավարության «հաղթարշավը»։ Մինչև 3 մլն դրամ արժեքի գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել։ Պատկերարցեք, թե նման չմտածված որոշմամբ կառավարությունն ինչքան քաղաքացու է դարձնում ընդդիմադիր, բողոքող։ Ցավալի է, բայց այս կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» արատավոր գործելակերպով։ «Շան» կարգավիճակում, կներեք, բայց այս դեպքում «հպարտ» քաղաքացին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել