Բայց սրանք լրիվ ցիրկ են, հա։ Էս 2 տարվա մեջ հասցրել են ասեն, որ մարդկանց աղքատությունն իրանց ուղեղում ա, կոմունալները, հարկերը, վարկերը պետք ա մուծեն, նույնիսկ եթե պետությունը իրանց չի թողնում՝ աշխատեն, ներդրումներ չկան, քանի որ (ստեղ պատճառները շատ են ու միշտ լրացվում են)․․․ Համավարակը տարածվում ա, քանի որ ժողովուրդն անկարգապահ ա։ Էսօր էլ Նիկոլը նոր «հայտնագործություն ա» արել, որ գյուղացին եկամուտ չի ստանում, քանի որ բերքը չի պլանավորում ու իրա այգի մաքուր արդուկած շորերով չի գնում։

Դուք իսկականից լավ չե՞ք։ Մենք պետություն, իշխանություն հեչ չունե՞նք։ Թե՞ 2 տարի առաջ, որ եկաք, եկել էիք ասելու, որ ձեզ վրա հույս չդնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել