Նիկոլը նոր «հայտնագործությունա» արել, որ գյուղացին եկամուտ չի ստանում, քանի որ բերքը չի պլանավորում ու իրա այգի մաքուր արդուկած շորերով չի գնում


16:29 , 23 մայիս, 2020

Բայց սրանք լրիվ ցիրկ են, հա։ Էս 2 տարվա մեջ հասցրել են ասեն, որ մարդկանց աղքատությունն իրանց ուղեղում ա, կոմունալները, հարկերը, վարկերը պետք ա մուծեն, նույնիսկ եթե պետությունը իրանց չի թողնում՝ աշխատեն, ներդրումներ չկան, քանի որ (ստեղ պատճառները շատ են ու միշտ լրացվում են)․․․ Համավարակը տարածվում ա, քանի որ ժողովուրդն անկարգապահ ա։ Էսօր էլ Նիկոլը նոր «հայտնագործություն ա» արել, որ գյուղացին եկամուտ չի ստանում, քանի որ բերքը չի պլանավորում ու իրա այգի մաքուր արդուկած շորերով չի գնում։

Դուք իսկականից լավ չե՞ք։ Մենք պետություն, իշխանություն հեչ չունե՞նք։ Թե՞ 2 տարի առաջ, որ եկաք, եկել էիք ասելու, որ ձեզ վրա հույս չդնենք։