Ի պատասխան Huawei-ից կիսահաղորդիչների մատակարարումների արգելափակման ԱՄՆ-ի պլանի` Չինաստանը պատրաստ է կիրառել սահմանափակումներ մի շարք ամերիկյան ընկերությունների՝ Apple-ի, Qualcomm-ի և Cisco-ի դեմ, հաղորդում է Global Times պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին:

Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ արտահանման կանոնի մեջ փոփոխություններ է մտցնում, որոնք «ուղղված են Huawei-ի կողմից կիսահաղորդիչների ձեռքբերման դեմ, որոնք ԱՄՆ-ում կիրառվում են որոշ տեխնոլոգիաներում»։

«Չինաստանը վճռական հակամիջոցներ կընդունի իր օրինական իրավունքները պաշտպանելու համար, եթե ԱՄՆ-ն շարունակի միկրոսխեմաների հիմնական մատակարարներին, այդ թվում՝ թայվանական TSMC-ին, ստիպել չիպեր չվաճառել չինական տեխնոլոգիական հսկային»,- ասել է աղբյուրը։

Հակամիջոցները ներառում են ամերիկյան որոշ ընկերությունների ավելացումը չինական «անհուսալի ձեռնարկությունների ցուցակում», Boeing ինքնաթիռների գնումների դադարեցում, սահմանափակումներ կամ հետաքննություն ամերիկյան Qualcomm, Cisco և Apple ընկերությունների նկատմամբ, գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել