Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ հարուստ ներդրողները մանիպուլյացիայի են ենթարկում ֆոնդային շուկան՝ ազդեցիկ հայտարարություններ անելով։

Twitter-ի իր էջում Թրամփը նշել է, որ զգուշավորությամբ է վերաբերում հարուստ ներդրողներին, որոնք օգտագործում են իրենց հարթակը՝ բաժնետոմսերի մասին բացասական մեկնաբանություններ անելու համար, ընդ որում, որպես կանոն, շահույթ են ստանում շուկայի դեմ խաղադրույքներից։

«Երբ, այսպես կոչված, «հարուստ տղաները» բացասաբար են խոսում շուկայի մասին, դուք միշտ պետք է հիշեք, որ ոմանք ավելի շատ խաղադրույքներ են անում նրա դեմ, եւ շատ փող են աշխատում, եթե այն փլվում է»,- գրել է Թրամփը։

Թեեւ Թրամփը չի հստակեցրել, թե ում նկատի ունի, նրա մեկնաբանությունները հետեւել են հեջ-հիմնադրամի կառավարիչ, միլիարդատեր Սթենլի Դրաքենմիլլերի այն արտահայտությանը, թե ֆոնդային շուկան պատմականորեն գերագնահատված է։ Դրաքենմիլլերը, ով ընտանեկան Duquesne գրասենյակի նախագահն ու գործադիր տնօրենն է, նաեւ ասել է, որ, իր կարծիքով, շուկան չափազանց սուր է արձագանքում ռեմդեսիվիրի կարգի հակավիրուսային դեղամիջոցների ոլորտում առաջամնընթացի մասին նորություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել