Ինձ էդքան չի մտահոգում պառլամենտում երկու տղամարդ պատգամավորի լեզվակռիվն ու ծեծկռտուքը։ Դա հանրային գործչի համար վարքագծի ցածր, ոչ ցիվիլ վարքագիծ ա, իհարկե, բայց նման բան պատահում ա, օրինակ՝ Թայվանում, Վրաստանում և այլն։

Ինձ ավելի շատ մտահոգում ա էն փաստը, որ պառլամենտում կան զգալի թվով մարդիկ, ովքեր համարում են, որ եթե Սասունն ու Էդմոնը իրար խփում են, իրանք պիտի ոչ թե բաժանեն, այլ վրա տան, հետևից ու առաջից նույնիսկ քացով խփեն։

«Մաուգլիի» ու «Առյուծ արքայի» մեջ մի հատ կենդանի կա, տիպիկ։ Էտ կենդանին բնության մեջ ոհմակով ա լինում, մենակով ոչինչ ա, բայց էդ կենդանին գեղարվեստական գրականության մեջ միշտ հայտնվում ա աբիժնիկի ֆրակցիայում, պատահաբար իշխանական լիազորություններ ա ստանում ու միշտ իրա հետևից ավերածություններ ա թողնում։

#մնացել_եք_տանը_գոնե_գիրք_կարդացեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել