Եթերային յուղերի դիֆուզորները կարող են լինել աղտոտվածության աղբյուր եւ վտանգ ներկայացնել տվյալ տանն ապրող մարդկանց համար։ Այդ մասին նախազգուշացնում են սննդամթերքի եւ շրջակա միջավայրի անվտանգության ոլորտի (ANSES) փորձագետները։

Ինչպես հաղորդում է Medical Express-ը, մասնագետները հղում են անում 1400 փաստաթղթավորված դեպքերի վրա, երբ մարդիկ տուժել են դոֆուզորների հետեւանքով։ Մեծամասամբ խոսքը վերաբերում է եթերային յուղերով թունավորմանը, ընդ որում՝ թունավորվում են երեխաները, որոնք պատահաբար խմում են դրանք։

Սակայն կան նաեւ դեպքեր, երբ եթերային յուղերի դիֆուզորների ճիշտ օգտագործման դեպքում մարդկանց մոտ սկսվել է աչքերի, քթի, կոկորդի գրգռվածություն եւ առաջացել են շնչառական խնդիրներ։ Փորձագետները կապում են այդ արձագանքը յուղերում ֆենոլների եւ կետոնների առկայության հետ։ Անգամ բնական միացությունները, ինչպիսիք են տերպենները, որոնք կան ժենշենում, բազիլիկում եւ մեխակում, կարող են գրգռվածություն առաջացնել։

Մասնագետների խոսքով՝ սովորաբար տհաճ ախտանշաններն անհետանում են գրգռող նյութերի ազդեցությունից հետո։ Ճիշտ է, այդ նյութերը, հայտնվելով օդի մեջ դիֆուզորի միջոցով, ունակ են հայտնվել կահույքի եւ կենցաղային առարկաների վրա։

Մասնագետները նաեւ ընդգծում են, որ եթերային յուղերը, ի տարբերություն տարածված կարծիքի, չեն պաշտպանում կորոնավիրուսից եւ այլ վիրուսային վարակներից։ Հղի եւ կերակրող կանանց, ինչպես նաեւ շնչառական խնդիրներով մարդկանց չարժե ամբողջավին հրաժարվել ցանկացած ձեւով եթերային յուղեր օգտագործելուց, համարում են մասնագետները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել