Ամերիկայում, ավելի կոնկրետ՝ Նյու Յորքում, այս օրերին հակամարմինների առկայության զանգվածային թեստեր են իրականացվում։

Ոչ մասնագետների համար (ի դեպ, ես էլ եմ դրանց թվում) ասեմ, որ այդ թեստերը ցույց են տալիս՝ արդյոք մարդը վարակվել է կորոնավիրուսով, թե ոչ։ Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ բնակչության մեծ մասը հիվանդությունը տարել է ասիմպտոմ, և իրական վիճակագրություն հասկանալը բարդ է։

Եվ ահա, Նյու Յորքում բավականին զգալի ընտրանքի տոտալ թեստավորումը ցույց է տվել, որ քաղաքացիների 20 տոկոսն արդեն իսկ վարակվել է։

Ըստ որում, Բրոնքսում հակամարմիններ հայտնաբերվել է 27.6%-ի, Բրուքլինում՝ 19,2%-ի, Մանհեթենում՝ 17,.3%-ի, Քուինսում՝ 18,4%-ի իսկ Սթեյթըն Այլենդում՝ 19,2%-ի մոտ։

Համեմատության համար ասեմ, որ 9 միլիոնանոց քաղաքում պաշտոնապես արձանագրվել է 165 հազար վարակման դեպք, որից հոսպիտալացվել են 43 հազարը, մահացել են 13 հազարը։

Սրանք նախնական տվյալներ են, որ վկայում են վարակի ավելի զանգվածային տարածված լինելու և շատ ավելի մեղմ հետևանքներ ունենալու մասին։

Հիմա, երբ էս ֆոնին դնում եմ Արսեն Թորոսյանի հայտարարությունն էն մասին, թե 500 հազար մարդ կվարակվի, ու հազարավորները կմահանան, ուզում եմ ասել՝ քուանշ, ընկեր նախարար։

Կամ դուք չեք հետևում աշխարհին ու բացարձակապես չեք տիրապետում իրավիճակին (հլա ընդգծված հոռետեսությունը մի կողմ դնեմ), կամ էլ միտումնավոր «ստրաշիլկեք» եք նկարագրում, որ մի երկու ամսից բոլորիս համոզեք, թե դու ու Ավինյանը մեզ ցեղասպանությունից եք փրկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել