Armtimes.com-ը գրում է․

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դատի է տվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նա պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։

Հայցը ներկայացվել է ապրիլի 27-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։

Խառատյանը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումն է, որն արվել է ապրիլի 8-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել