Հաճախ մարդիկ, երբ նոր են սկսում իրենց հարաբերությունները, չեն կասկածում, թե ինչ է իրենց սպասվում առջևում։ Համատեղ  կյանքը թվում է անամպ, երջանիկ և անգամ հեքիաթային, սակայն դաժան իրականությունն անում է իր շտկումները։ Երբեմն սիրահարների մոտ առաջանում են իրավիճակներ, որոնք նյարդայնացնում են և դառնում վեճերի առիթ։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում, և ի՞նչը կարող է նյարդայնացնել համատեղ կյանքի ընթացքում։

Անձնական տարածքի բացակայություն

Անգամ այն մարդիկ, որոնք անսահման սիրում են իրար, կարող են միայնակ մնալու ցանկություն ունենալ։ Սակայն, ցավոք, նման հնարավորություն ոչ միշտ է լինում։ Այս թեմայի շուրջ չվիճելու համար բավական է զրուցել զուգընկերոջ հետ և բացատրել միայնակ մնալու պատճառը։ Ադեկվատ մարդիկ շատ սովորական են ընդունում այս ամենը, և այսպես երկուսդ էլ մի քիչ անձնական տարածք կունենաք։

Ընդհանուր ծածկոց

Այո, սա իրոք կարող է խնդիր դառնալ, քանի որ յուրաքանչյուր մարդ սովոր է ծածկոցն իր վրա քաշել։ Երևի թե կարիք չկա բացատրրելու, թե որքան է սա նյարդայնացնում։ Իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է ավելի մեծ ծածկոց գնել, կամ երկու ծածկոց օգտագործել, որպեսզի բոլորին էլ հարմարավետ լինի։

Միմյանց փոխելու փորձեր

Եվս մեկ խնդիր, որին հաճախ են բախվում սիրահարները։ Պետք չէ զուգընկերոջն ապրել սովորեցնել։ Դուք արդեն հասուն մարդիկ եք, և յուրաքանչյուրդ ինքնուրույն կարող եք որոշումներ կայացնել։

Կենցաղային տարբեր սովորություններ

Մինչ համատեղ կյանք սկսելը յուրաքանչյուրի մոտ ձևավորվում են որոշակի կենցաղային սովորություններ։ Փորձեք համատեղ որևէ լուծում գտնել այս խնդրին և աշխատանքի բաժանում անել։ Կարևորն ընտրեք այնպիսի աշխատանք, որն իրոք սիրում եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել