Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մի հուզիչ պատմության, ըստ որի՝ Չինաստանում հավատարիմ շունը երեք տարի շարունակ տան առաջ սպասում է տիրոջը՝ չիմանալով, որ վերջինս առանց հրաժեշտ տալու լքել է:

Պարբերականի փոխանցմամբ՝ չինական Սիան քաղաքում Հեի Զի մականունով շունը երեք տարի շարունակ առավոտյան ժամը 10-ին և ցերեկը 4-ին գալիս է, նստում այն տան մոտ, որտեղ ժամանակին տիրոջ հետ է ապրել։ Նշվում է, որ տերը 2017 թվականին մեկնել է Հարավային Կորեա։

Նշվում է, որ կենդանին «հայտնիություն» է ձեռք բերել տեղացիների շրջանում․ որոշները, վախենալով շնից, բողոք են ներկայացրել իշխանություններին՝ ստիպելով կենդանուն հեռացնել տարածքից։ Միևնույն ժամանակ հարևաններից շատերն էլ հասցրել են սիրել կենդանուն, որը հարևանության մեջ յուրօրինակ կապ է ստեղծել, ինչն էլ շան բացակայության դեպքում չէր ստեղծվի։

Տեղացիները փոքրիկ բուն են պատրաստել շան համար, ժամանակ առ ժամանակ նրա համար կերակուր են թողնում դրսում։

Ուանգ Հուիլի անունով հարևաններից մեկն այժմ օգնություն է խնդրում շան համար, քանի որ համայնքային պաշտոնյաները, կարծելով, թե նա թափառող շուն է, սպառնում են բռնել նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել