Առաջին հայացքից անվտանգ թվացող արևածաղիկը նախ սպառնում է ատամների էմալին և ատամներին։

Խանութներում հայտնված արևածաղիկները կարող են կադմիում պարունակել, ինչը բացասաբար է ազդում սրտի վրա։

Բացի այդ՝ դրանք կարող են վնասել ձայնալարերը։

Պետք է հիշել, որ մեծ քանակությամբ արևածաղիկ օգտագործելը կարող է այրոց առաջացնել, ինչպես նաև վատթարացնել աղեստամոքսային տրակտի աշխատանքը։

Մայրուղիների մոտ գտնվող արևածաղիկների ցանքատարածությունները բազմաթիվ գազերի ազդեցության են ենթարկվում։ Դրանք կարող են վնասակար լինել հատկապես երիկամների և ոսկրային հյուսվածքի համար։

Բացի այդ, արևածաղիկը մեծ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում։ Այն բացասաբար է ազդում երիկմաների, գլխուղեղի վրա, ինչպես նաև կարող է անոթների սպազմ առաջացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել