Tert.am-ը գրում է.
Երբ 2018 թվականին Հայաստանի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Փաշինյանը, որը մի քանի տարի բանտում էր գտնվել 2008 թվականի մարտին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, արագ գործողություններ կազմակերպվեցին նրա «քաղաքական թշնամիների» նկատմամբ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու նրա նկատմամբ դատավարության ընթացքին:
Նոր «արդարադատության» թիրախում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստանը ղեկավարում էր ամենադժվար տարիներին՝ 1990-ականների վերջին և 2000-ականներին: Սակայն նրան առանց դատավարության հրապարակավ մեղավոր հայտարարեցին Երևանում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցող «ազգային բողոքի ակցիան» ճնշելու մեջ:
Քոչարյանը՝ որպես այն ժամանակ երկրի գործող ղեկավար, պարտավոր էր արտակարգ դրության ռեժիմ սահմանել՝ թույլ չտալու համար սահմանադրական իշխանության տապալումն արևմտյան «խորհրդատուներից» հրահրվող բազմության կողմից՝ թույլ չտալու համար հայկական Մայդանին ավերածությունների ալիք բարձրացնել: Իսկ այդ ալիքն անպայման կհաջորդեր «ապստամբների» հաղթանակին: Հայաստանի երկրորդ նախագահի օրինական գործողությունները թույլ տվեցին խուսափել մեծ արյունահեղությունից:
Արդեն 2008 թվականի ապրիլին՝ նախագահության ժամկետի լրանալու պես, Քոչարյանը թողեց իր պաշտոնը: Իսկ մարտյան անկարգությունները հրահրողները, որոնց թվում և ապագա վարչապետ Փաշինյանն էր, դատապարտվեցին պետական հեղաշրջում անելու փորձի և մարդկանց հասցրած վնասի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



