1․ Ըստ բյուզանդական ավանդապատումների՝ Ալեքսանդրիայի տիրակալ Արիուսի մահն առեղծվածային թույնով թունավորման հետևանք է եղել։ Երբ Արիուսն անգիտակցաբար ընդունում է թույնը, դուրս է գալիս զբոսնելու Կոստանդնուպոլսի փողոցներով, որտեղ անսպասելիորեն փորլուծության սպազմեր են սկսվում նրա մոտ, որոնք այնքան են սաստկանում, որ ի վերջո նրա աղիքները դուրս են գալիս հետանցքից, ու նա մահանում է։

2. Պոետ Լի Բեյը մահացավ, երբ գինովցած վիճակում փորձեց համբուրել լճի գիշերային ջրի մեջ երևացող լուսնի արտացոլանքը և, կորցնելով հավասարակշռությունը, ընկավ ջուրն ու խեղդվեց։ Հետաքրքիրն այն է, որ նա դրանից քիչ առաջ գրել էր «Միայնակ խմելով լուսնի տակ» պոեմը։

3. Ֆորդի հոսքագծի բանվոր Ռոբերտ Ուիլիամսը պաշտոնապես ճանաչվել է պատմության առաջին մարդը, ով սպանվել է ռոբոտի կողմից։ Դա տեղի էր ունեցել 1979 թվականին։

4. Ամերիկացի հեղափոխական Ջեյմս Օտիսը հաճախ էր պատմում ընկերներին, որ ցանկանում է մահանալ կայծակի հարվածից, երբ իր ժամանակը գա։ Նրա ցանկությունն ի կատար ածվեց, երբ նա մի օր կանգնած էր իր ընկերոջ տան շեմին, ու կայծակն ուղիղ նրան խփեց:

5․ Անգլիացի Ալեքս Միտչելը մահացավ «The Goodies» կատակերգական շոուն դիտելիս, երբ 25 րոպե շարունակ հռհռալուց հետո նրա սիրտը չդիմացավ ու կանգ առավ։

6․ Ավստրո-ամերիկացի Քուրթ Գոդելը սովամահ եղավ, երբ նրա կինը հիվանդանոց ընկավ։ Նա ծայրահեղ պարանոիկ էր ու հրաժարվում էր ուտել ցանկացած բան, որ իր կինը չէր պատրաստել։

7․ Տորոնտո-Դոմինիոն կենտրոնի աշխատակիցը, ձգտելով ապացուցել, որ իրենց երկնաքերի պատուհանները դիմանում են հարվածներին, այցելուների աչքի առաջ իրեն խփեց պատուհանին… Դա 38-ամյա Հարրի Հոյի վերջին արարքն էր։ Հարրին իրավացի էր, պատուհանը չկոտրվեց, այլ դուրս թռավ իր շրջանակից ու Հարրիի հետ միասին ցած ընկավ 24-րդ հարկից։

8. 28-ամյա ռուսաստանցի մի երիտասարդ գրազ եկավ երկու կանանց հետ, որ կարող է 12 ժամ շարունակ սեքսով զբաղվել միանգամից երկուսի հետ։ Նա հաղթեց գրազը՝ վաստակելով 4300 դոլար, բայց մի քանի րոպե անց նա մահացավ սրտի կաթվածից, քանի որ այս հաղթանակին հասնելու համար մի ամբողջ տուփ վիագրա էր խմել։

9. «Segway Motorized Scooter Company» ընկերության սեփականատերը մահացավ, երբ պատահաբար ցած ընկավ ժայռից՝ չնկատելով, որ իր Segway-ը շարժվում է դեպի անդունդը։

10. Հանս Սթեյնինգերը 16-րդ դարում ապրած մի ավստրիացի էր, ով համարվում էր աշխարհի ամենաերկար մորուք ունեցող մարդը։ Դրա երկարությունը կազմում էր մոտ 1,5 մետր։ Նա մահացավ հրդեհի ժամանակ, երբ վազելիս խճճվեց սեփական մորուքի մեջ։

11. Հոմերոս և Լենգլի Կոլյեր եղբայրներն աղբահավաքության մոլուցք ունեին ու իրենց տունն իսկական աղբանոցի էին վերածել։ Սա էլ հերիք չէ, տարատեսակ թակարդներ էին դրել, որպեսզի իրենց աղբը ոչ ոք չգողանա, ու հենց այդ թակարդներից մեկն էլ ընկավ Լենգլին, երբ կաթված ստացած եղբոր համար ուտելիք էր բերում և տեղում մահացավ։ Հոմերոսն էլ մահացավ մի քանի օր անց սովից։ Ոստիկանությանը մոտ մեկ շաբաթ պահանջվեց՝ Լենգլիի մարմինը գտնելու համար։ Դրա համար նրանք ստիպված էին եղբայրների տնից ու տնամերձ տարածքից մոտ 100 տոննա աղբ հանել։

12. Սիգուրդ Հզորը վիկինգների առաջնորդ էր։ Մի անգամ նա գլխատեց իր հակառակորդներից մեկին ու վերջինիս գլուխն ամրացրեց իր ձիու թամբին։ Սակայն, արի ու տես, որ սպանված հակառակորդը վրեժ լուծեց նրանից արդեն գլխատվելուց հետո։ Սիգուրդի ոտքը պատահաբար քերծեցին արդեն նեխած գլխի ատամները, երբ նա իր ձին էր վարում։ Նա դրան ուշադրություն չդարձրեց, բայց այդ մանր քերծվածքի պատճառով արյան վարակ ստացավ ու մահացավ։

13. Ռոնալդ Օպուսը որոշեց ինքնասպան լինել ու ցած նետեց իրեն 10-րդ հարկից։ Արդեն ընկնելու ժամանակ, երբ նա սլանում էր 9-րդ հարկի պատուհանի մոտով, նրան դիպավ հարևանի կրակոցը, որը տեղում սպանեց ինքնասպան լինողին։

14. Շվեդիայի Ադոլֆ Ֆրեդերիկ արքան մահացավ կուշտ փորով։ Արքան մահացավ մարսողության կատաստրոֆիկ խնդիրներից, երբ միանգամից կերավ ձկնկիթ, ձուկ, ծխեցրած միս, 14 բաժին իր սիրելի կաթնային դեսերտից ու այս ամենն էլ համեմեց շամպայնով։

15. 1923 թվականին Ժոկեյ Ֆրենկ Հայեսը հաղթեց Նյու Յորքի Բելմոնտի զբոսայգում անցկացվող ձիարշավում, չնայած նրան, որ արշավի մեկնարկից վայրկյաններ անց նա հանկարծամահ էր եղել՝ հենց թամբին նստած։ Ու նրա դիակն այդպես էլ նստած էր թամբին, երբ նրա ձին առաջինը հատեց վերջնագիծը, չնայած նրան, որ բուքմեյքերները 20։1 գործակիցն էին տալիս նրա հաղթանակին։

16․ Ամերիկացի կոնգրեսական Մայքլ Ֆ. Ֆարլին մահացավ 1921 թվականին սափրվելու արդյունքում։ Բանն այն է, որ նրա սափրվելու վրձինը վարակված էր։

17. 1951 թվականի մի գեղեցիկ օր Էդվարդ Հարրիսոնը գոլֆ էր խաղում, երբ նրա վարորդը քնով անցավ ու շուռ տվեց գոլֆի մեքենան։ Էդուարդը կարողացավ ևս 100 մետր առաջանալ, մինչև արնաքամ եղավ ու մահացավ։

18. Բեզիլ Բրաունն իր առողջությանը հետևում էր մոլի կերպով ու մահացավ՝ ամեն օր 3 լիտր գազարի հյութ խմելով, կարծելով, որ այդ կերպ նա ավելի առողջ է դառնում։

19. 1992 թվականին Գրեգ Օստին Գինգրիչը մահացավ Գրանդ Կանյոնում, երբ կատակելով ուզում էր ցույց տալ, թե իբր ընկնում է անդունդը։ Նրա ոտքը սայթաքեց, ու նա իրոք ընկավ անդունդը։

20. 2008 թվականին մի կին մահացավ, երբ սեփական կամքով սեքս ունեցավ շան հետ։ Մահվան հստակ պատճառը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ ամենայն հավանականությամբ դա շան սերմնահեղուկի նկատմամբ ունեցած ալերգիայից առաջացած անաֆելակտիկ շոկն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել