Դուք միասին եք բավականին կարճ ժամանակ և ապրում եք հարաբերությունների ամենառոմանտիկ ժամանակահատվածը։ Որքան հնարավոր է երկար ժամանակ եք ցանկանում անցկացնել միասին, ճանաչել իրար, մտերմանալ։ Սակայն արդեն այս փուլում կարող եք անել այնպես, որ հարաբերությունները երկար կյանք չունենան, իսկ ետ նայելով դուք չեք հասկանա թե ինչ է տեղի ունեցել։

Հարաբերությունների սկզբում մարդիկ շատ զգայուն են այնպիսի արարքների հանդեպ, որոնք հարաբերությունների այլ փուլերում կամ ամուսնությունից հետո այդքան էլ էական չեն թվում։ Զուգընկերոջ նշանակությունը շատ մեծ է, իսկ թերացումների մեղավորը բնավորությունն նյուանսներն են։ Սակայն այս «նյուասնները» կարող են դառնալ բաժանման պատճառ։

Նյութական խնդիրների հետ կապված ակնարկներ

Կարևէր չէ, թե ինչպիսին է տղամարդու ֆինանսական վիճակը։ Նվերների կամ նյութական օգնության ակնարկները ընկալվում են որպես ճնշում և բացասական ազդեցություն են ունենում։ Կանանց կարող է թվալ, որ անօգնական երևալը՝ կանացիության նշան է։ Սակայն իրականում այսպիսի վարքը տղամարդուն ստիպում է մտածել այն մասին, թե ինչն է ավելի շատ հետաքրքրում կնոջ՝ իր գումարը, թե ինքն անձամբ։

Անշնորհակալություն

Հոգեբանները նշում են, որ զուգընկերոջ հանդեպ երախտապարտ գտնվելը ամրապնդում է հարաբերությունները։ Այն մարդիկ, որոնք կարողանում են երախտապարտ լինել և երախտապարտություն զգալ, իրենց ավելի հարմարավետ են զգում հարաբերություններում։ Իսկ նրանց օրինակը զուգընկերոջը ստիպում է դիմել պատասխան քայլերի։

Խանդի պրովոկացիա

Զուգընկերոջ մոտ խանդ առաջացնելու համար արված պրովոկացիները սովորաբար հակառակ ազդեցությունն են ունենում։ Հոգեբանները նշում են, որ այս արարքի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Զուգընկերը զգում է, որ իրեն մանիպուլացնում են և բարկանում է։ Իսկ հարաբերությունների սկզբնական հատվածում այս արարքը կարող է բաժանման պատճառ դառնալ։

Շատախոսություն

Անկեղծությունը հիանալի երևույթ է, սակայն շատախոսությունը դիմացինին ցույց է տալիս, որ դուք ավելի շատ կենտրոնացած եք ձեր վրա և ոչ թե նրա։ Թույլ տվեք, որպեսզի զուգընկերը նույնպես արտահայտվի, հետաքրքրություն դրսևորեք։ Պետք չէ նաև պատմել շատ անձնական կամ ինտիմ բաներ՝ հավատացեք այն ավելի չի մտերմացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել