Պարզվում է, որ սիլիկոնային կրծքերը ոչ միայն որպես զարդարանք կարող են ծառայել, այլ նաև որպես պաշտպանություն։ Կանադայի բնակչուհին ատրճանակի գնդակից փրկվել է իր արհեստական կրծքերի շնորհիվ։ Արդյունքում կուրծքն ամբողջությամբ փչացել է, սակայն կինը ողջ է մնացել, և ամեն ինչ ավարտվել է միայն թեթև վնասվածքով։

Օնտարիոյի 30-ամյա բնակչուհին փողոցով քայլելիս է եղել և հանկարծակիորեն հարված է զգացել ձախ կրծքի շրջանում, այնուհետև իր հագուստի վրա արյան հետքեր է նկատել։ Չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, կինը ինքնուրույն հասել է հիվանդանոց, որտեղ նրան անմիջապես ուղարկել են ռենտգեն հետազոտության։ Բժիշկները մեծ զարմանքով նկատել են, որ իմպլանտի մեջ գնդակ է մխրճված։

Գնդակը հայտնվել է կանադուհու կրծքի մեջ, սակայն չի կարողացել հաղթահարել սիլիկոնը, փոխել է իր ուղղությունը և միայն կոտրել կնոջ կողը։ Բժիշկները վստահ են, որ եթե չլիներ արհեստական կուրծքը, ապա ամեն ինչ կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Կնոջ ստացած վնասածքն, իհարկե, տհաճ է, սակայն այն ծանր անվանել չի կարելի։

Բնականաբար, սիլիկոնային կրծքերից կինը պետք է հրաժարվի, իսկ ջարդված կողը որոշ ժամանակ կհիշեցնի իր մասին, սակայն կինը ողջ է մնացել և անգամ ծանր վնասվածք չի ստացել։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել