Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին համարվող Քայլի Ջեները կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային օրերն անցկացնում է դստեր՝ 2-ամյա Սթորմիի հետ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Երկուշաբթի միլիոնավոր հետևորդներ ունեցող աստղը Instagram սոցկայքի իր էջում երկրպագուների հետ Սթորմիի լուսանկարով էր կիսվել՝ «բողոքելով», որ դուստրը շատ արագ է մեծանում։

«Փոքրիկս այնքան արագ է մեծանում»,-հրապարակմանը կից գրել է Ջեները և երկու լացող էմոջի տեղադրել։

22-ամյա միլիարդատիրուհին մեկուսացման օրերն իր մայրիկի՝ Քրիս Ջեների՝ Կալիֆոռնիայում գտնվող 12 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանն է անցկացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել