Նորվիչի Ջոն Ինեսի կենտրոնի բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու է գարնանն օդի բույրը յուրահատուկ: Փորձագետները պարզել են, որ գարնան բնորոշ հոտի պատճառը քիմիական նյութն է, որը տաք սեզոնի սկզբին արտադրվում է բակտերիաների կողմից, գրում է Daily Mail-ը:

Այդ օրգանական նյութը գեոսմինն է, որն արտադրում է ստրեպտոմիցետ բակտերիաներ:

Փորձագետները պարզել են ստրեպտոմիցետների և կոլեմբոլաների (մանր հոդվածոտանիների ենթադաս) միջև կապը: Առաջինները գրավում են երկրորդներին՝ արտադրելով գեոսմին:

Մարդու քիթը ծայրահեղ զգայուն է գեոսմինի նկատմամբ և կարող է ֆիքսել դրա անգամ 5 տրիլիոնի բաժին կոնցենտրացիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել