Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները սիրախաղի մեծ սիրահարներ են, քանի որ միշտ ցանկանում են դուր գալ բոլորին և լավ տպավորություն թողնել բոլորի վրա։ Շատ են երազում հավերժական սիրո մասին, այդ պատճառով էլ միշտ կարծես երկնքում լինեն։ Այսպիսի սիրո փնտրտուքով տարված՝ նրանք միշտ թերություններ են գտնում իրենց զուգընկերների մոտ։ Նրանք շատ շուտ են հարաբերություններ սկսում, սակայն երբ ամեն ինչ ավելի է լրջանում, նրանք սկսում են կասկածել։ Նրանց համար բաժանվելու ամենանախընտրելի տարբերակն ուղղակի անհետանալն է։

Խոյ

Այս նշանի յուրահատկություններից են կիրքն ու բռնկուն լինելը։ Նրանք շատ կրքոտ սիրեկաններ են։ Նրանց համար կյանքի սեքսուալ հատվածն առաջին տեղում է։ Նրանց համար բավականին բարդ է կյանքի ուղեկից գտնելը։ Խոյերը շատ արագ են սիրահարվում և ավելի արագ էլ հիասթափվում են։ Նրանց համար զուգընկերոջը դավաճանելը բավականին հեշտ գործ է, և նրանք մեծ ուրախությամբ նոր հարաբերություններ են փնտրում։ Զուգընկերն անգամ չի էլ հասկանա, որ հարաբերություններն արդեն ավարտված են։ Նրանք երբեք չեն նկատում, որ ցավ և տառապանք են պատճառում մտերիմ մարդկանց։

Աղեղնավոր

Աղեղնավորը՝ որպես կրակե նշանի իրական ներկայացուցիչ, իմաստ չի տեսնում անկիրք կյանքի մեջ։ Դավաճանությունը նրանց համար սովորական երևույթ է։ Այն նրանց համար ուղղակի հաճույք ստանալու միջոց է։ Իրենց կարիքները և ցանկությունները միշտ առաջին տեղում են։ Միևնույն ժամանակ նրանք շատ ուրախ և գրավիչ մարդիկ են։ Նրանք անընդհատ հետևում են իրենց արտաքինին։ Նրանց հմայքին բավականին բարդ է դիմադրելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել