Factor.am-ը գրում է․

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, թե ճիշտ կլիներ՝ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում բնակիչներին ազատել կոմունալ վճարների բեռից, ասաց, որ նման առաջարկին զուգահեռ՝ պետք է նշվի, թե ում պետք է ազատել, ինչպես և ինչ չափով:

«Հակառակ դեպքում՝ հարցը կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց, որովհետև մենք, այնուամենայնիվ, պետք է աշխատենք թիրախներով, թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով»,- ասաց փոխվարչապետը:

Հարևան Վրաստանում, մինչդեռ, կառավարությունը որոշել է երեք ամիս՝ մարտին, ապրիլին և մայիսին, փոխհատուցել բնակչության կոմունալ վճարումները:

«Պետությունը որոշում է ընդունել՝ բոլոր այն քաղաքացիների պարագայում, որոնք ամսական 200 կՎտ-ից ոչ ավելի էլեկտրաէներգիա և 200 խ.մ.-ից պակաս գազ են օգտագործում, ամբողջությամբ վճարել երեք ամսվա՝ մարտի, ապրիլի և մայիսի ծախսը: Սա վերաբերում է նաև ջրի և աղբի վճարներին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել