Փաշինյանը նոր լայվում սենց պնդում ա արել՝« Ինչ վերաբերում է ԱԺ մեծամասնությանը, ապա այսօր ԱԺ-ի եւ մեր խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարեւան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրա պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է, որ Ադրբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ եւ ժամանակակից պայմանների ավելի համապատասխան խորհրդարան ձեւավորելու: Ինչ պայմաններ էին փոխվել աշխարհում Ադրբեջանի տեսակետից: Աշխարհում ըստ էության վեջին 1,5 տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում տեղի էին ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ եւ ձեւավորվել էր ավելի երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ էին հայտնվել, որոնք միջազգային հարթակներում շատ լուրջ կարողանում են ներկայացնել Հայաստանն ու Հայաստանի ժողովրդավարությունը»:

Նախ Ադրբեջանի պարլամենտի կեսից ավելի կազմը մնաց ծերակույտ, էկան մի 15 հոգի ջահել Մեհրիբանի թևից, հետևաբար պաշտոնական վարկածը իրենց արտահերթի էդքան էլ էական չի, դուք ոչ պաշտոնականը վերլուծեք։ Մի հատ նախագահական տեղափոխեցին 2018-ի աշունից փետրվար, մի հատ էլ պարլամենտականը 2020-ի աշունից փետրվար։ Կարող ա վսյո ժե իրանք կանխատեսումների ու ռիսկերի հաշվարկի տեսանկյունից մի բան գիտեն, հն՞:
Ու հա, մեկուկես տարվա մեջ աշխարհում մեր պարլամեմտական ընտրություններից բացի լիքը բան ա փոխվել՝ Մերձավոր Արևելքից մինչև նավթի գների ճգնաժամ, որը էլի կանխատեսելի էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել