Այս Limo-Jet-ը կարող է տանել մինչև 18 ուղևոր։

Mecum Auctions աճուրդի տունը վաճառքի կհանի իր տեսակի մեջ միակ Limo-Jet-ը՝ «հասարակական» բիզնես-ինքնաթիռը, ավտոմեքենայի անիվներով և V8 բենզինային շարժիչով: Իհարկե, այն օդ չի բարձրանա, բայց կարող է շատ հանգիստ երթևեկել հանրային ճանապարհներով:

Ինքնաթիռը 13 մետրանոց մեքենայի վերածելը տևեց 12 տարի: Այն հագեցված է 8.1 լիտր GM շարժիչով, 400 ձիաուժ հզորությամբ և 28 դյույմանոց անիվներով, իսկ խցիկում տեղադրվել է 42 դյույմանոց էկրան, կաշվե բազմոցներ, լուսավորություն և 17 կիլովատանոց ակուստիկ համակարգ: Ուղևորների մուտքը խցիկ իրականացվում ծալովի սանդուղքի միջոցով:

Եզակի լիմուզին-ինքնաթիռը լրացնում է Chevrolet 2500 HD պիկապ բեռնատարը՝ փոխադրման կցորդիչով: Չնայած լիմուզին-ինքնաթիռը մայրուղիներով երթևեկելու խնդիր չունի. կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու վկայագրերը:

Ներկայումս լիմուզինը պատկանում է Jettersetter Inc.-ին, որը հիմնադրել են Ֆրենկ Դե Անժելոն և Միխայիլ Կաշևատսկին: Մեքենան աճուրդի կհանվի 2020-ի ամռանը։ Լիմո-ինքնաթիռի արժեքը գնահատվում է 5 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել