Կեղտոտ ձեռքերը կարող են մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, իսկ վերջին իրադարձությունների ֆոնին ձեռքերը կանոնավոր կերպով լվանալը կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներից գլխավորներից մեկն է դարձել։

Իսկ եթե դրսում ենք և ձեռքերը լվանալու հնարավորություն չունենք, օգնության են հասնում ախտահանիչ հատուկ միջոցները։

Մեկ լիտր հականեխիչ լուծույթ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն

  • 830 մլ 96%-անոց էթիլային սպիրտ
  • 120 մլ եռացրած կամ թորած ջուր
  • 40 մլ 3%-անոց ջրածնի պերօքսիդ
  • 10-15 մլ գլիցերին։

Խառնեք բոլոր բաղադրիչները և լցրեք շշի մեջ։ Պահեք հականեխիչը սենյակային ջերմաստիճանում և կրակից հեռու։

Բժիշկ Կոմարովսկու սփրեյ-հականեխիչը

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 240 մլ բժշկական սպիրտ
  • 15 մլ 3%-անոց ջրածնի պերօքսիդ
  • 5 մլ գլիցերին
  • 60 մլ ջուր։

Խառնեք բոլոր բաղադրիչները, լցրեք հարմար սրվակի մեջ և կարող եք օգտագործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել