Ապագան միշտ հետաքրքրել և գրավել է մարդկանց։ Եթե հիմա մտածենք ապագայի մասին, ապա կարող ենք պատկերացնել թռչող տաքսիներ և ճանապարհորդություն ժամանակով։ Նախորդ սերունդները նույնպես երազել են անհավանական փոփոխությունների մասին, սակայն ներկան այդքան էլ չի համապատասխանում նրանց պատկերացումներին։ Առաջարկում ենք կարդալ, թե մարդիկ 50 տարի առաջ ինչպես էին պատկերացնում ապագան։

Երազանքներ 21-րդ դարի մասին

Ամերիկյան Angies List կայքի աշխատակիցները մի անգամ որոշեցին հետաքրքրիր հետազոտություն կազմակերպել և պարզել, թե ինչպես էին պատկերացնում 21-րդ դարը 50-70-ական թվականներին ապրած մարդիկ։ Հետազոտության համար հիմք էին հանդիսացել առանձին մարդկանց հիշողությունները և գրառումները, ֆիլմերից դրվագներ և մի շարք ֆանտաստ գրողների ստեղծագործություններ։ Չնայած դեռևս ռոբոտները չեն զբաղվում տան մաքրության հարցով, այնուամենայնիվ, մի շարք զարմանալի հայտնագործություններ արդեն իսկ իրականություն են դարձել։ Սակայն անցյալի մարդկանց պատկերացումներում ներկան ավելի օրիգինալ է թվացել։

Կախարդական հանդերձարան

Ստիմփանկ ոճի հանդերձարան, որը հագեցած է մի շարք ռոբոտիզացվան գործիքներով․ սա հենց այն էր, ինչ հարկավոր էր կանանց 70 տարի առաջ։ Ռոբոտիզացված տեխնոլոգիաների պրակտիկությունը և էսթետիկությունը պետք է հեղափոխություն կատարեր գեղեցկության աշխարհում։ Հանդերձարանում անպայման պետք է լիներ բազմաֆունկցիոնալ հեռակառավարման վահանակ, լուսավորություն, բազում կոճակներ և թվատախտակներ։ Գլխավոր նորամուծությունը պետք է լիներ հիշողության սարքը, որին որոշակի կարգավորումներ տալուց հետո այն պետք է հիշեր ձեր նախընտրած կերպարները և ձեզ հարդարեր ըստ այդ կերպարի։

Ժամանակի խնայում խոհանոցում

Օգտագործելով մեկանգամյա օգտագործման պլաստիկ ափսեներ, որոնք ուղղակի հալվում են ջրի մեջ, կարելի է ժամանակ խնայել ավելի հաճելի բաների համար։ Հենց սրա մասին էին մտածում շատ կանայք 50 տարի առաջ։ Ճիշտ է, մեկ անգամյա օգտագործման ափսեները հիմա շատ տարածված են, սակայն դրանք հիմա ուղղակի աղբն են նետում։

Բարձրակարգ հարմարավետություն

Դիզայներ Ջո Կոլոմբոի նախագծերում հաճախ կարող էիք հանդիպել հարմարավետ կյանքի համար ադապտացվող համակարգեր։ 1969 թվականի «Ֆուտորիստական միջավայրը» իրենից ներկայացնում էր բաց նախագծմամաբ բնակարան, որտեղ հանգստի գոտին միացված էր քնելու հատվածի և կլիմատ-կոնտրոլի հետ։ Կահույքը ռետրո-ֆուտորիստական ոճով էր։ Կոլոմբոյի նախագծում ննջարանը հագեցած էր Cabriolet մահճակալով, որի տանիքը բացվում էր։ Այն հագեցած էր նաև ղեկավարման վահանակով, ռադիոյով և հեռախոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել