Երկու հնարավոր տարբերակ կա՝ ազատվելու համաճարակից․

1․ Մեկը՝ հայտնաբերել վիրուսն ամենուր և ոչնչացնել։ Դա նշանակում է հայտնաբերել ԲՈԼՈՐ վարակվածներին՝ թե՛ հիվանդ, թե՛ առողջ, թե՛ անալիզով հաստատված, թե՛ իր տանը անտեղյակ ապրող, և նրանց մեկուսացնել այնքան ժամանակ, մինչև վիրուսը ոչնչանա օրգանիզմում։
2. Մյուս տարբերակը՝ իմունիզացվել։ Դա ենթադրում է պատվաստել բնակչության կեսից ավելիին, եթե կա պատվաստանյութ։ Եթե պատվաստանյութ չկա, ուրեմն պիտի վիրուսակիր դառնան բնակչության կեսից ավելին ու ձեռք բերեն իմունիտետ։

Տիեզերքում... Ուշադրություն, բնության մեջ 3-րդ տարբերակը չկա։

Չինաստանը համոզել է աշխարհին, թե առանց իմունիզացիայի հաղթահարել է վիրուսը՝ այն մեկուսացնելով և քոքը կտրելով, իսկ ամեն օր հայտնաբերված դեպքերը դրսից եկածներն են:

ՀՀ-ն, ինչպես շատերն աշխարհում, որոշել է առանց իմունիզացիայի բոլորին փակել տներում, որպեսզի վիրուսակիրները չփոխանցեն վիրուսը, մինչև վիրուսը կոչնչանա։

Հնարավո՞ր է արտակարգ դրությամբ այնպես անել, որ ոչ մեկից ոչ մեկին վիրուսը գաղտնի չփոխանցվի։
Հնարավո՞ր է այնպես անել, որ ո՛չ արտասահմանից, ոչ էլ ջունգլիներից այս վիրուսը կրկին չհայտնվի մեզանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել