Ներկայացնում ենք ճապոնական հաջողակ Piala Inc. ընկերության ղեկավարության որոշումը, որի պատճառը ոչ թե առողջության մասին հոգ տանելն է, այլ չծխող աշխատակիցների բավական արդարացի նկատողությունները:

Նրանք նկատեցին, որ գործընկերների ամեն ընդմիջումը ծխելու համար 15 րոպե է տևում:

Օրվա ընթացքում մի քանի այդպիսի ընդմիջում կարող է լինել: Ստացվում է՝ չծխողներն ավելի շատ են աշխատում, քան ծխողները:

Այդ հեղափոխական որոշումից հետո բոլորն իրավահավասար դարձան: Առողջ ապրելակերպի կողմնակիցները տարեկան 6 հանգստյան օր ստացան որպես փոխհատուցում չափից շատ աշխատելու համար:

Ընկերության ղեկավար Տակաո Ասուկայի խոսքով՝ նորամուծությունից հետո 4 աշխատակից թողեց ծխելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել