Ոչ վերբալ շփումը միմիկայի և ժեստերի ամբողջություն է, որոնց միջոցով մարդը ցուցադրում է իր էմոցիաները, զգացմունքները և տրամադրությունը։ Հոգեբանության մեջ այս տերմինն օգտագործվում է շատ շուտվանից և շատերի ուշադրությունն է հրավիրում իր վրա։ Տղամարդու և կնոջ փոխհարաբերություններում ոչ վերբալ նշանները նույնպես մեծ դերակատարում ունեն, քանի որ հենց նրանց միջոցով են զուգընկերները ցուցադրում իրենց սերը, ինտիմ ցանկությունները և այլն։ Հաճախ տղամարդը, որը ցանկանում է որևէ կնոջ, իր ցանկությունները ցուցադրում է ժեստերի միջոցով։

  1. Նա երկար ժամանակ նայում է ձեր աչքերի մեջ և չի ցանկանում հեռացնել հայացքը ձեզանից։ Տղամարդկանց համար սա խաղի նման մի բան է, որի ժամանակ նա ցույց է տալիս, որ հետաքրքրված է ձեզանով։
  2. Նա փորձում է աննկատելիորեն դիպչել կնոջը և դա անում է անգիտակցաբար, օրինակ՝ հպվում է մազերին կամ մեջքին։
  3. Նա կրճատում է հեռավորությունը և խոսակցության ընթացքում աստիճանաբար ավելի է մոտենում։
  4. Նա խաղում է իր հոնքերով՝ բարձրացնելով դրանք վերև՝ այս կերպ գրավելով կնոջը և ցուցադրելով իր հետաքրքրվածությունը։
  5. Նա ուղղում է իր հագուստը՝ ձգում է վերարկուն, կոճկում է կոճակները կամ բարձրացնում է շղթան և այլն։ Տղամարդը ցանկանում է կատարյալ տեսք ունենալ իրեն հետաքրքրող կնոջ մոտ։
  6. Նա կանգնում է լայն բացված ոտքերով և ձեռքերը գրպաններում։ Սա գիշատիչի դիրք է։ Տղամարդն, ամենայն հավանականությամբ, ցանկանում է գրավել կնոջը և սկսում է իր որսը։
  7. Նա նայում է ձեզ ծիծաղելու ժամանակ։ Այս կերպ տղամարդը ցանկանում է պատասխան վերաբերմունք ստանալ կնոջից, քանի որ նրա համար շատ կարևոր է, թե ինչ կմտածի իր մասին կինը։
  8. Նրա ձեռքում անընդհատ ինչ-որ բան կա՝ գրիչ, մատիտ կամ բանալի։ Սա նշանակում է, որ տղամարդը փորձում է հանգստանալ և կարգի բերել իր զգացմունքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել