Operativ.am-ը գրում է.

Մոսկվայում կիրակի օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ 17.4 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հիդրոմետկենտրոնի գիտական հարցերով ղեկավար Ռոման Վիլֆանդին, ՌԴ մայրաքաղաքում գրանցված ջերամաստիճանը գրեթե մեկ աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2007 թվականին:

«Մոսկվայում այսօր ռեկորդ է գերազանցվել: 2007 թվականին ռեկորդը 16.5 աստիճան էր, որը գրանցվել է 142 տարվա օդերևութաբանական ուսումնասիրությունների արդյունքում: Այսօր՝ մարտի 29-ին, գրանցվել է 17.4, սակայն չի բացառվում, որ այն դեռ կաճի: Երեկ նույնպես ռեկորդ է գրանցվել, բայց վաղը հաստատ ռեկորդների չենք սպասում»,- ասել է Վիլֆանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել