ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այլ երկրների արհեստական շնչառության սարքեր բաշխելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնում է TASS-ը:

Նա նշել է, որ դա արվելու է համապատասխան սարքերի ավելցուկային արտադրության միջոցով:

«Մենք շատ օդափոխիչներ կստեղծենք և կբավարարենք մեր կարիքները, բայց նաև կօգնենք այլ երկրների»,- ասել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, ինչպես նաև Բրիտանիան առավելագույն կարիքը ունեն մեխանիկական օդափոխության սարքերի:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայություն, հարցրել է նրա առողջության մասին, ինչին Ջոնսոնը ասել է, որ երկրին անհրաժեշտ է արհեստական շնչառության սարքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել