ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կորոնավիրուսն ապագայում կարող է սեզոնային հիվանդություն դառնալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ֆաուչիի, կորոնավիրուսը հարավային կիսագնդի երկրներում տարածվում է այն ժամանակ, երբ մոտենում է ձմեռային սեզոնը:

Նա նշել է, որ եթե այնտեղ բռնկում լինի, ապա հյուսիսային կիսագնդում պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի տարածման երկրորդ փուլին:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել